15 փետրվարի 2011 - 20:30 AMT
«Փյունիկը» 7:1 հաշվով հաղթանակ է տարել Կիպրոսի «Ապոլլոնի» նկատմամբ

Փետրվարի 15-ին 2010-ի Հայաստանի գավաթակիր և չեմպիոն «Փյունիկը» Կիպրոսում երկրորդ ուսումնամարզական հավաքի ժամանակ ընկերական հանդիպում է ունեցել Կիպրոսի «Ապոլլոնի» հետ:

Խաղն ավարտվել է 7:1 հաշվով երևանյան ակումբի օգտին:

Երևանյան ակումբը երրորդ հավաքը կանցկացնի Անթալիայում: Հայկական թիմը Թուրքիա կմեկնի փետրվարի 21-ին և կվերադառնա մարտի 3-ին:

Երրորդ հավաքի ժամանակ «Փյունիկը» կանցկացնի երեք ընկերական հանդիպում. փետրվարի 22-ին «Կայրաթի» դեմ (Ղազախստան), 26-ին` «Կուբանի» (Ռուսաստան), իսկ վերջին խաղն ամենայն հավանականությամբ կկայանա մարտի 2-ին, բայց մրցակիցը դեռ որոշված չէ, այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է «Փյունիկի» մամլո քարտուղար Վահան Դանիելյանը: