Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատար «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության կողմից ԱՊՊԱ պայմանագրերի փաստացի վճարումներն այսօրվա դրությամբ կազմել են 55 մլն դրամ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը: Նրա խոսքերով, ընկերության կողմից գրանցված ապահովագրական դեպքերի կարգավորման քանակը կազմում է 350 հատ, 1000-ից ավելի դիմում գտնվում է քննարկման փուլում, որի պատճառով կանխատեսվող վճարումների ծավալը կարող է կազմել է 300 մլն դրամ:
Ընկերության տվյալների համաձայն, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի կոնտակտային կենտրոնը շուրջօրյա 2011-ի հունվարի 1-ից ընդունել է 5170 զանգ և գրանցել 1464 ՃՏՊ: Պատահարների առավել մեծ քանակը գրանցվել է փետրվարի 1-ին (120) և փետրվարի 4-ին (74), երկուսն էլ պայմանավորված են եղել եղանակային պայմաններով: Տվյալ պահին վճարումների հիմնական մասը բաժին է ընկնում ունեցվածքի կորստի փոխհատուցմանը: Մեկ ապահովագրական դեպքի միջին չափսը կազմում է 162 հազար դրամ: