16 փետրվարի 2011 - 18:17 AMT
Երևանում կկայանա Կանանց միջազգային օրվան նվիրված բոուլինգի առաջնություն

Մարտի 9-ին Երևանում` «Play City» զվարճանքի կենտրոնում, կկայանա «Սպորտ հանուն հավասար հնարավորությունների» բոուլինգի առաջնություն, որի կազմակերպիչներն են «Հույսի կամուրջ» և «Արևելք առաքելություն» հասարակական կազմակերպությունները` Դանիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

Առաջնությունը նպատակ ունի գրավել հասարակայնության ուշադրությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ և նվիրված կլինի Կանանց միջազգային օրվան: Առաջնությանը կարող են մասնակցել հասարակական կազմակերպությունների անդամներ, լրագրողներ, ինչպես նաև այլ մասնագիտության տեր մարդիկ, PanARMENIAN.Net-ին հաղորդեցին «Հույսի կամուրջ» կազմակերպությունից: