Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայտարարում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի շենքի կառուցման համար տիպային նախագծի տեղակապման և վերամշակման հետ կապված նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայությունների մատուցման մրցույթ: Ինչպես հաղորդում է ՀԱՄՀ մամլո ծառայությունը, տիպային նախագիծը մշակվել է IBA Molecular կազմակերպության կողմից, որը նաև արտադրել է կենտրոնում տեղադրվելիք ցիկլոտրոնը: Հայտերն ընդունվում են մինչև մարտի 21-ը:
«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի մաս է կազմում: Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ծրագրերից մեկն է, որն իրականացվում է ՀՀ Առողջապահության և Էկոնոմիկայի նախարարության մասնակցությամբ: