Պաղեստինի վարչակազմը գտնում է, որ Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող Հայկական թաղամասը «Արևելյան Երուսաղեմի անբաժան մասն է, և չի հրաժարվի իր հավակնություններից»,-ասել է Պաղեստինի վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը:
Աբասն այդ հայտարարությունն արել է Ռամալլայում՝ Երուսաղեմի ու Արևմտյան ափի քրիստոնեական համայնքների առաջնորդների հետ խորհրդակցության ժամանակ:
Նախորդ ամիս Al Jazzera-ի հրապարակած փաստաթղթերը վկայում են, որ Պաղեստինի ինքնավարության ղեկավարությունն առաջարկել է հրաժարվել Հին քաղաքի հրեական և Հայկական թաղամասերի հանդեպ հավակնություններից:
«Պաղեստինի ղեկավարությունը հավատարիմ է իր դիրքորոշմանն ու գտնում է, որ Հայկական թաղամասը Պաղեստինի անկախ պետության մայրաքաղաք՝ Արևելյան Երուսաղեմի անբաժան մասն է»,-ասել ՝ Աբասը քրիստոնյաների առաջնդրոներին: Նա հավելել է նաև, որ Պաղեստինը ձգտում է սատարել բոլոր քրիստոնեական համայնքներին ու «բարձրացնել նրանց դերը պաղեստինյան հասարակության մեջ»:
Աբասն ասել է, որ իր կառավարությունը պատրաստ է նաև սատարել բոլոր այն նախագծերին, որոնք պահպանում են քրիստոնյաների ներկայությունը պաղեստինյան տարածքներում, հաղորդում է ZMAN.com-ը: