Փետրվարի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացավ «Հայկական կոնյակագործների միության» հիմնադիր ժողովը, որի ընթացքում հաստատվեց Միության կանոնադրությունը, և Միության նախագահ ընտրվեց «Երևանի կոնյակի գործարանե ՓԲԸ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ողջունելով Միության ստեղծման նախաձեռնությունն ու վերջնական ձևավորումը, շեշտեց, որ «Հայկական կոնյակագործների միությունը» բաց կառույց է լինելու ոլորտում ներգրավված բոլոր ընկերությունների համար, սակայն ունենալու է խաղի խիստ կանոններ, քանի որ խոսքը գնում է հայկական կոնյակի հեղինակության մասին, իսկ պետությանն աջակցելու է խորհրդատվությամբ և ոլորտում առաջացած խնդիրների համակարգմամբ:
Էկոնոմիկայի նախարարը նաև նշեց, որ Միության նախագահն ընտրվելու է ռոտացիոն կարգով, այսինքն վերընտրվելու է յուրաքանչյուր տարի` Միության անդամների կազմից:
«Հայկական կոնյակագործների միությանե ստեղծման նախաձեռնությունը ՀՀ կառավարությանն է: Միության հիմնադիր պայմանագիրը ստորագրվեց 12 ընկերությունների կողմից:
«Հայկական կոնյակագործների միության» ստեղծման հիմնական նպատակը «Հայկական կոնյակ» տեղանվանման պահպանումը և հայկական կոնյակների բարձր որակի ու միջազգային շուկայում «Հայկական կոնյակ» բրենդի ճանաչելիության ապահովումն է, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը: