23 փետրվարի 2011 - 19:11 AMT
ԱՍԱԼԱ-ն մտահոգված է Հայաստանից արտագաղթի տեմպերով

Ինչպես ասվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) անունից PanARMENIAN.Net ուղարկված նամակում, ԱՍԱԼԱ-ն մտահոգված է Հայաստանից արտագաղթի տեմպերով: «Այսօր արտագաղթի խնդրի հանդեպ ազգային անտարբերությունն ավելի վտանգավոր է, քան թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը»,- ասվում է նամակում:

Նամակում հիշատակվում է նաև, որ գիտական հետազոտությունների տվյալներով, 21-րդ դարում Հայաստանի բնակչությունը պետք է հասներ 12 միլիոնի, մինչդեռ «այսօր Հայաստանում բնակվում է 2 միլիոնից ոչ ավել մարդ»:

Հիշեցնենք, որ ԱՍԱԼԱ-ն դեռևս 1991 թվականին` Հայաստանի անկախության հռչակումից հետո, հայտարարեց իր գործունեության դադարեցման մասին: