25 փետրվարի 2011 - 15:14 AMT
ՎԶԵԲ. Վրաստանն ամենահակակոռուպցիոն պետությունն է Եվրոպայում

Վրաստանն ամենահակակոռուպցիոն պետությունն է Եվրոպայում, հայտարարում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Յան Ֆիշերը:

Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման պետնախարարի աշխատակազմի տվյալներով, այդ հայտարարությունը Յան Ֆիշերն արել է Ուկրաինայում՝ Վրաստանի պետնախարար, փոխվարչապետ Գեորգի Բարամիձեի հետ հանդիպմանը, որը մասնակցում է Ուկրաինա-Եվրամիություն համաժողովին:

Յան Ֆիշերը հայտարարել է, թե «ըստ ՎԶԵԲ-ի անկախ վերլուծության Վրաստանն ամենահակակոռուպցիոն պետությունն է Եվրոպայում և անկախ համաշխարհային ճգնաժամից, Վրաստանը շարունակում է կայուն զարգացումը:

Նա նշել է, որ բանկը շարունակում է աջակցել Վրաստանին և հաշվի կառնի վրացական կողմի խնդրանքն՝ ֆինանսապես աջակցել մասնավոր հատվածին, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: