26 փետրվարի 2011 - 17:32 AMT
Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը Տաշքենդում ելույթ կունենա միջազգային մրցաշարում

Մարտի 17-27 Տաշքենդում տեղի կունենա Ուզբեկստանի առաջին գրոսմայստեր Գեորգի Ագզամովի հիշատակին նվիրված հինգերորդ միջազգային Հուշախաղը:

Առաջնությանը ելույթ կունենա նաև հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը: Նրա մրցակիցները կլինեն շախմատիստներ Եվգենի Ալեքսեևը (Ռուսաստան), Եվգենի Միրոշնիչենկոն (Ուկրաինա), Միխայիլ Ռոյիզը (Իսրայել), Միխեիլ Մչեդիշվիլին (Վրաստան), Մաքսիմ Տուրովը (Ռուսաստան), Յուրի Կուզուբովը (Ուկրաինա), Ֆարրուխ Ամոնատովը (Թաջիկստան), Ռինատ Յումաբաևը (Ղազախստան) և Վիտալի Ցեշկովսկին (Ռուսաստան):

Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 20 հազ. դոլար, հաղորդում է Ուզբեկստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: