28 փետրվարի 2011 - 21:21 AMT
Մարտի 8-ին Մարիամ Ղազանչյանը «Մարսել» մոնոներկայացմամբ հանդես կգա Մոսկվայում

Մարտի 8, 9, 11 և 12-ին դերասանուհի Մարիամ Ղազանչյանը Մոսկվայի Պ.Ֆոմենկոյի արվեստանոցում հանդես կգա «Մարսել» մոնոներկայացմամբ: Բեմադրությունը, ինչպես նաև բեմական ֆանտազին իրականացրել է Հակոբ Ղազանչյանը: Սա Մարիամ Ղազանչյանի թվով երրորդ մոնոներկայացումն է:

Ինչպես տեղեկացրեցին Երևանի Պատանի Հանդիսատեսի մամլո բաժնից, «Մարսել» մոնոներկայացման հիմքում լեգենդար ֆրանսիացի երգչուհի Էդիտ Պիաֆի դառը ապրումներն են: Երգչուհուն տանջում է իր սիրեցյալ Մարսել Սերդանի ողբերգական մահը: Ներկայացման ընթացքում հնչում է 12 երգ Էդիտ Պիաֆի երգացանկից:

«Մարսել» մոնոներկայացման երևանյան պրեմիերան կկայանա «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում: Փառատոնն այս տարի կանցկացվի ապրիլի 3-8-ը: