1 մարտի 2011 - 18:14 AMT
Հայկական ընդդիմությունը կողմնակիցներին կոչ է անում խուսափել ոստիկանության հետ ընդհարումներից

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանն ընդդիմության կողմնակիցներին և ցույցի մասնակիցներին կոչ է արել չենթարկվել սադրանքներին և խուսափել ոստիկանության աշխատակիցների հետ ընդհարումներից: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, այդ մասին Զուրաբյանը հայտնեց ընդդիմության ցույցին ներկա գտնվող լրագրողներին:

ՀԱԿ համակարգողի խոսքով, ընդդիմության ներկայացուցիչները ոստիկանության աշխատակիցների հետ պայմանավորվել են Մատենադարանի մոտ, մասնավորապես Կորյունի փողոցի և Մաշտոցի պողոտայի հատման հատվածում հասարակական կարգի պահպանման առնչությամբ:

Ներկայումս Մատենադարանի շենքի դիմաց ընթանում է ՀԱԿ ցույցը: Տեղում ոստիկանության ամրացված ջոկատներ են կանգնած: