4 մարտի 2011 - 20:23 AMT
ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց եվրոպական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների թղթակիցներին

Մարտի 4-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց եվրոպական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների թղթակիցներին, որոնք Հայաստանում են գտնվում Երևանում ԵՄ պատվիրակության հրավերով:

Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը եվրոպական 15 երկրներից ժամանած լրագրողներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության, հիմնական ուղղություններն և առաջնահերթությունները, դիրքորոշումները միջազգային և տարածարաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Ներկաների խնդրանքով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակն ու հակամարտության հանգուցալուծման գործընթացի հեռանկարները:

Էդվարդ Նալբանդյանը եվրոպացի լրագորղներին հանգամանալից պատմեց Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցության, այդ ձևաչափում իրականացվող ծրագրերի մասին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: