15 մարտի 2011 - 14:15 AMT
Ապրիլի 24-ին Ստամբուլում և Անկարայում տեղի կունենան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ

Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ստամբուլում, Անկարայում և այլ թուրքական քաղաքներում տեղի են ունենալու ակցիաներ, երթեր և զոհերի հիշատակին նվիրված այլ միջոցառումներ: Այդ մասին Երևանում հայտարարել է Ստամբուլի Բաhչեշեհիր համալսարանի պրոֆեսոր, «Հայեր, ներեք մեզ» ակցիայի նախաձեռնողներից մեկը` Չինգիզ Աքթարը: Ինչպես նշել է թուրք պրոֆեսորը, Թուրքիայում ավելի բաց են խոսում և հիշում 1915-ի դեպքերի մասին: «Հիմա Թուրքիայում հայերի մասին խոսում են ավելի շատ, քան առաջ: Իհարկե, կան մարդիկ, որոնք հերքում են տեղի ունեցածը, բայց արդեն կարելի է փաստել, որ ժխտման բետոնե պատը ճեղքվել է: Հատկապես թուրքական գյուղերում հայկական ընտանիքների մասին հիշողությունները դեռ թարմ են: Պետք է հասկանալ, որ հոգեկան ցնցում է ապրել ոչ միայն հայ ժողովուրդը, այլ նաև թուրքերը»,- ասել է Աքթարը: