15 մարտի 2011 - 22:01 AMT
ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին հեռահաղորդակցության և էներգետիկայի ոլորտներում

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և նրա ղեկավարած պատվիրակությունը Բրյուսել կատարած այցի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի գրասենյակում հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Ժոակիմ Ալմունիայի հետ էր։ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր վիճակը, իրականացվող բարեփոխումների ընթացքը` ընդգծելով հատկապես հարկային և մաքսային ոլորտները։

Անդրադառնալով մրցակցության խնդիրներին` ՀՀ կառավարության ղեկավարը տեղեկացրել է Հայաստանում առկա ինստիտուտների, հանձնաժողովի գործունեության մասին` կարևորելով ԵՄ օժանդակությունը հետագա կատարելագործման հարցում։

Ժոակիմ Ալմունիան իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին խորհրդատվության, տարբեր ծրագրերի իրականացման միջոցով։ Նա նշել է, որ հատկապես մեծ փորձ է կուտակված հեռահաղորդակցության, էներգետիկայի, մրցակցության ոլորտներում։ Ժոակիմ Ալմունիայի խոսքով` Եվրամիությունը պատրաստ է իր փորձով և կարողություններով օժանդակել հայկական կողմին։