17 մարտի 2011 - 17:27 AMT
Հայկական պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ երկրների Միջազգային տնտեսական համաժողովին

Հայաստանի փոխվարչապետ, ԱՊՀ հարցերով ազգային համակարգող Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 17-ին մեկնեց Մոսկվա` մասնակցելու մարտի 18-ին կայանալիք «Քսան տարի միասին. համագործակցության փորձ և հեռանկարներ» ԱՊՀ երկրների Միջազգային տնտեսական համաժողովին:

Ինչպես նշվում է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, պատվիրակության կազմում են ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, տրանսպորտի և կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԱՊՀ անդամ պետությունների Միջազգային տնտեսական համաժողովը տեղի կունենա մարտի 18-ին Մոսկվայի «Պրեզիդենտ-օթելում»: Համաժողովի շրջանակներում ծրագրված է «ԱՊՀ-ում գործնական կլիմայի զարգացում: Հնարավորությունների ներկայացում» Քննարկման հրապարակի անցկացում և ԱՊՀ անդամ պետությունների բիզնեսի առաջնորդների պարգևատրման արարողություն: