21 մարտի 2011 - 17:28 AMT
Վերահսկիչ պալատը ներկայացրել է կենսաթոշակների վճարման համակարգում կատարված ստուգումների արդյունքները

Հայաստանի Վերահսկիչ պալատը ներկայացրել է կենսաթոշակների ու նպաստների վճարման համակարգում կատարված ստուգումների արդյունքներում հայտնաբերված խախտումները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը:

Ինչպես հայտարարել է Զաքարայնը, Վերահսկիչ պալատը ստուգումներ է անցկացրել սոցիալական ապահովության պետական ծառայության ու աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարության 51 բաժանմունքներից 14-ում: «Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են կենսաթոշակների վճարումների դեպքեր մահացած մարդկանց: 2008, 2009 ու 2010թթ. 8 ամսում նման դեպքերի քանակը կազմել է 58 920: Վերահսկիչ պալատը բացահայտել է, որ թոշակառուներին, որոնք արդեն հեռացել են կյանքից, դեպոնենտ է վճարվել: Բացահայտված իրավախախտումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Ստուգումների արդյունքները ներկայացվել են նախագահին: Նախագահի հանձնարարականով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է Սոցապահովման ծառայության պետ Վազգեն Խաչիկյանին»,-ասել է Զաքարյանը: