21 մարտի 2011 - 17:59 AMT
Քաղաքապետարանը քննարկել է վթարային շենքերի բնակիչներին բնակարաններով ապահովելու խնդիրը

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով վթարային շենքերի բնակիչներին բնակարաններով ապահովելու խնդրին, որը հրատապ լուծման կարիք ունի, նշել է, որ այժմ քննարկվում է սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագիրը, որով նախատեսվում է կարճ ժամկետում և շահավետ պայմաններով լուծումներ առաջարկել:

Կենտրոնական հատվածներում տեղակայված շենքերի արտաքին տեսքի հիմնանորոգման և բարեկարգման 2011թ. ծրագրում ընդհանուր առմամբ ընդգրկված է 67 շենք: Մշակված ծրագրի համաձայն շենքերի բարեկարգումը կառաջարկվի նաև գործարար շրջանակներին` որպես ներդրումների փոխհատուցում առաջարկելով արտաքին գովազդի տեղադրման տարածքներ, հայտնում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը: