25 մարտի 2011 - 12:48 AMT
Հայաստանի ոսկու արդյունահանման առաջատարը շարունակում է իրականացնել տեխնիկական վերազինման ծրագիրը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունն անցնում է տեխնիկական վերազինման ծրագրի հաջորդ փուլին: Ծրագրի շրջանակներում, այս տարվա սկզբին ընկերությունը ձեռք է բերել հինգ Բելազ հանքային ինքնաթափ մեքենաներ` 45 հազար տոննա կարողությամբ, ինչպես նաև անվավոր բեռնիչ Կատերպիլեր RH-988. Այսպիսով, օրերս հանրապետություն է ժամանել երկու հանքային ինքնաթափ մեքենաներ, որոնք արդեն շահագործվում են ԳՊՄ Գոլդ ընկերության Սոթքի հանքավայրում: Մոտակա ամիսներին կստացվեն ևս երեք ինքնաթափեր և անվավոր բեռնիչ: Լեռնահանքային մեքենաների ձեռքբերումը տեխնիկական վերազինման ներդրումային ծրագրի անբաժանելի մասն է, որի սկիզբը դրվել է 2010 թ.

Ծրագիրը ներառում է հանքավայրում կապիտալ ներդրումներ և տեխնիկական վերազինում, որի նպատակն է իրականացնել մի շարք միջոցառումներ, ուղղված արտադրության տեխնիկական ու տնտեսական մակարդակի բարձրացմանը` արտադրության մեջ առաջավոր տեխնիկայի ներդրման, արտադրության մեքենայացման և ավտոմատացման, արտադրության արդիականացման, հնացած և ֆիզիկապես մաշված սարքավորումները նոր, ավելի արդյունավետ սարքավորումներով փոխարինելու միջոցով, ինչպես նաև բարելավելով ենթակառուցվածքները և աջակցող ծառայությունները, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: