29 մարտի 2011 - 16:47 AMT
Հայաստանի ֆուտբոլի գավաթի «Միկա» - «Բանանց» կիսաեզրափակիչ հանդիպումը կսպասարկի Սուրեն Բալիյանը

Մարտի 30-ին կկայանա Հայաստանի ֆուտբոլի գավաթի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը: Իր մարզադաշտում «Միկան» կընդունի «Բանանցին»:

Հանդիպումը կսպասարկի մրցավարական բրիգադը` Սուրեն Բալիյանի գլխավորությամբ: Նրան կօգնեն Արթուր Մուրադյանն ու Վանիկ Սիմոնյանը: Չորրորդ մրցավարը կլինի Արման Վարդանյանը, իսկ հանդիպման տեսուչը` Սլավիկ Ղազարյանը, PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

Հաջորդ կիսաեզրափակիչ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 6-ին. իրենց ուժերը կչափեն «Շիրակն» ու «Ուլիսը»: Պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 20-ին և 27-ին: