30 մարտի 2011 - 10:41 AMT
Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆի ընտրատարածքում «Տարվա կին» տիտղոսը շնորհվել է Մարո Քեշիշյանին

Կոնգրեսական Ադամ Շիֆը Փասադենայում հայտարարել է, որ «Տարվա կին» տիտղոսը շնորհվել է հայ համայնքի ակտիվիստ Մարո Քեշիշյանին: « Մարոն անխոնջ աշխատում է ի նպաստ հայ համայնքի, ակտիվորեն մասնակցում է բոլոր նախաձեռնություններին և միջոցառումներին»,-ասել է Շիֆը:

Մարո Քեշիշյանը ծնվել և մեծացել է Լիբանանում, այնտեղ է կրթություն ստացել, 8 տարի եղել է հայկական դպրոցի տնօրեն: 1984 թվականին նա տեղափոխվել է ԱՄՆ և գլխավորել է Լոս Անջելեսի «Հոմենթմենը»: Մարո Քեշիշյանը շուրջ 20 տարի թղթակցել է Asbarez թերթին՝ գրելով Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասին:

Այժմ Մարո Քեշիշյանը Հայ օգնության միության գործադիր քարտուղարն է: Ամեն տարի, «Կանանց ամիսը պատմության մեջ» միջոցառումների ընթացքում կոնգրեսական Շիֆը պարգևատրում է 29-րդ ընտրատարածքի կանանցից մեկին: