30 մարտի 2011 - 16:32 AMT
Թուրքիան պատրաստվում է մինչև 2015 թվականը լուծել Հայոց ցեղասպանության հարցը

2015 թվականը ամենահարմար ժամանակն է արդյունքների ամփոփման համար, ինչպես նաև նոր քաղաքականություն վարելու համար: Այդ մասին հայտարարել է Ստամբուլում կայացած «Մեծ Թուրքիայի ճանապարհին» խորհրդաժողովում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Ըստ նրա, 2015 թվականին լրանում է Չանակկալեի ճակատամարտի 100-ամյակը, ինչպես նաև «1915 թվականի իրադարձությունների» հարյուրամյակը: «Նրանց համար, ով հաշվի է նստում Թուրքիայի պատմության հետ «հայկական հարցում», 2015 թվականը «առերեսման» տարի կդառնա: Անկարայի աշխարհաքաղաքական նպատակն է միավորվել հարևան երկրների ու տարածաշրջանի հետ, վերացնել խանգարող հոգեբանական խոչընդոտները, կարգավորել պատմությունը, միավորել տնտեսություններն ու ապահովել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Թուրքիան պետք է նոր հարյուրամյակ մտնի լուծված խնդիրներով և չի կարող այլևս մնալ տարածաշրջանային մակարդակում»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, գրում է թուրքական «Սաբահ» թերթը:

1915թ. Չանակկալեի (Դարդանելի) ճակատամարտը վերջինն էր, որում հաղթեցին օսմանները: Թուրքական զորքերի հրամանատարն էր Աթաթուրքը: