30 մարտի 2011 - 20:13 AMT
Լիբիայում առկա իրադրության պատճառով Շվեդիայի ԱԳ նախարարը որոշել է առայժմ չայցելել Հայաստան և Ադրբեջան

Շվեդիայի արտգործնախարար Կառլա Բիլդտայի այցը Հայաստան և Ադրբեջան հետաձգվել է: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին Շվեդիայի ԱԳՆ մամլո ծառայությունից, Շվեդիայի ԱԳ նախարարի այցը հետաձգվել է Լիբիայում առկա իրադրության պատճառով, և առայժմ պարզ չէ, թե նախարարը երբ կժամանի Երևան և Բաքու:

Սակայն, ինչպես նշեցին Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում, մարտի 31-ի առավոտյան Շվեդիայի նախարարը կարճատև այցով կժամանի Վրաստան` մասնակցելու Թբիլիսիում Շվեդիայի դեսպանատան բացման արարողությանը:

Ավելի վաղ ծրագրված էր, որ Շվեդիայի ԱԳ նախարարը մարտի 30-ից ապրիլի 2-ը տարածաշրջանային այցով կժամանի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: