31 մարտի 2011 - 16:40 AMT
Հայաստանը շահագրգռված է շվեյցարական ներդրումների ընդլայնման և ակտիվացման մեջ

Հայաստանի անկախության օրվանից հայ-շվեյցարական հարաբերությունները ձեռք են բերել նոր որակ: Այդ մասին Երևանում Շվեյցարիայի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք շահագրգռված ենք հայ-շվեյցարական տնտեսական համագործակցության ընդլայնման մեջ, որոնք Հայաստան են ներգրավել շվեյցարական ներդրումներ: Այդ համագործակցության հաջող օրինակ է շվեյցարական ընկերությունների մասնակցությունը Ծաղկաձոր, Ջերմուկ և Տաթև քաղաքներում զարգացման ծրագրերին»,- ասել է Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքերով, Հայաստանը շնորհակալ է Շվեյցարիային Հայաստանում Զարգացման և համագործակցության շվեյցարական գրասենյակի կողմից իրականացված ծրագրի համար: Կողմերն ընդգծել են մշակույթի ոլորտում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը: «Այս տարվա ապրիլին Հայաստանը հյուրի կարգավիճակում մասնակցելու է 25-րդ ամենամյա միջազգային գրքի ցուցահանդեսին: Ես ուրախությամբ Երևան եմ հրավիրել Շվեյցարիայի նախագահին 2012-ին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառումներին մասնակցելու համար»,- ասել է ՀՀ նախագահը: