Թբիլիսիի կենտրոնում՝ Բարնովի փողոցում, ՄԱԿ-ի գրասենյակի հարևանությամբ հայտնաբերվել է պայթուցիկ սարք: Նախկինում հաղորդվել է, որ այնտեղ կասկածելի փաթեթ է ստացվել, որտեղ, հավանաբար, ռումբ է գտնվում:
GHN-ն հայտնում է, որ մոտակա տների բնակիչները տարհանվել են պայթյունի սպառնալիքի պատճառով: Դեպքի վայրում աշխատում են սակրավորները, սակայն, հայտնաբերել են արդյոք նրանք պայթուցիկ սարք, թե ոչ, հայտնի չէ:
Մարտի 31-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Քութաիսի քաղաքում ոստիկանությունը երկու ահաբեկչություն է կանխել՝ պայթյունները քաղաքապետարանում ու Արդարադատության տանը:
Ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվել են Զուգդիդիի երկու բնակիչներ: ՆԳՆ-ն պաշտոնական մեկնաբանություն չի արել: