31 մարտի 2011 - 19:30 AMT
Հայաստանում կվերականգնվի տարածաշրջանային նշանակություն ունեցող «Գյումրի-2» ենթակայանը

Մարտի 31-ին Արագածոտնի մարզում` Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը, Հայաստանի կառավարության արտագնա նիստում կառավարությունը հաստատել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի աջակցությամբ Կովկասյան նախաձեռնության շրջանակում իրականացված «Գյումրի-2» ենթակայանի վերականգնում» վարկային ծրագրի գլխավոր կապալառուի ընտրության միջազգային մրցույթի արդյունքը` հաղթող ճանաչելով «Ալսթոմ Գրիդ ԳմբՀ» ընկերությունը։

Պայմանագրային բանակցության արդյունքում ընկերությունը պարտավորվել է օպտիկամանրաթելային մալուխը մոնտաժել դրա համար առաջարկված ամենացածր գնով։ Պայմանագրի ընդհանուր արժեքն է 12283696,41 եվրո։

«Գյումրի-2» ենթակայանը տարածաշրջանային նշանակություն ունի: Այն կարող է էլեկտրաէներգիայով ապահովել Թուրքիան Գյումրի-Կարս գծի միջոցով: Ենթակայանը կառուցվել է 1972 թվականին, 1988թ. երկրաշարժի ժամանակ զգալի տուժել է: