1 ապրիլի 2011 - 13:32 AMT
Ձերբակալված լրագրող Ահմեդ Շիքի արգելված «Իմամի բանակը» գիրքը հայտնվել է Twitter-ում

Ձերբակալված լրագրող Ահմեդ Շիքի` Թուրքիայի ոստիկանության կողմից արգելված «Իմամի բանակը» գիրքը հայտնվել է Twitter-ում: Այդ մասին գրում է թուրքական Milliyet թերթը: Թե ինչպես է գիրքը հայտնվել ինտերնետում, հայտնի չէ: Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մտահոգություն է հայտնել այս փաստի առթիվ: «Եթե գիրքն արգելված չլիներ, մոտ 10 հազար օրինակ կվաճառվեր, իսկ այժմ վաճառվել է 100 հազար օրինակ»,- ասել է Գյուլը:

«Իմամի բանակը» գիրքը պատմում է Ֆեթհուլլահ Գյուլենի կրոնական միավորման գործունեության մասին, որով հետաքրքրվել է ՀԴԲ-ն: