4 ապրիլի 2011 - 15:19 AMT
ՀՅԴ կարծիքով ԱԺ-ում պետք է ստեղծվի գազամատակարարման խնդիրների ուսումնասիրման հատուկ հանձնաժողով

ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունն անհրաժեշտ է համարում Հայաստանի խորհրդարանում գազամատակարարման համակարգում իրավիճակի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժղովի ստեղծումը: Ինչպես խորհրդարանական լսումների ըթնացքում հայտարարել է ՀՅ Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, խորհրդարանը չպետք է դուրս մնա Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այնպիսի ոլորտի դիտարկման գործընթացից, ինչպիսին է գազամատակարարման գործընթացը:

«Մեր խմբակցությունը բազմիցս ՀՀ կառավարությանը հարցապնդում է ներկայացրել գազամատակարարման հարցերի մասին, սակայն գործադիր իշխանության պատասխանները չեն բավարարել մեզ: Մեզ հետաքրքրում են մի շարք հարցեր, որոնք վերաբերվում են գազամատակարարմանը, մասնավորապես, «ՀայՌուսԳազարդ» ընկերության մարժայի փոփոխություններ և այլն: Հենց դրա համար մենք առաջարկում ենք ստեղծել ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով»,- հայտարարել է Հովհաննիսյանը: