5 ապրիլի 2011 - 20:06 AMT
Թուրքիայում իշխանությունների դեմ դավադրության մեջ մեղադրվող մոտ 200 զինվորականներ հսկողության տակ են

Ստամբուլի դատարանը հրաժարվել է ազատ արձակել 189 գործող և նախկին զինվորականների, որոնց ձերբակալել են 2003 թվականին Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը տապալելու նպատակով հեղաշրջում պատրաստելու մեղադրանքով:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հեղաշրջում (այսպես կոչված «Կռան ծրագիր») նախապատրաստելու մասին գործով հետաքննությունը Ստամբուլի դատախազությունը սկսեց 2010 թվականի հունվարին մամուլում սկանդալային նյութերի հրապարակումից հետո: Հրապարակումները պնդում էին, որ Թուրքիայում ազդեցիկ բանակը, որը 1960 թվականից ի վեր երեք անգամ հեղաշրջում է իրականացրել, Ստամբուլի մզկիթներում պայթյունների և արտակարգ դրություն մտցնելու կազմակերպման ծրագիր է պատրաստել: Ծրագրի հիմնական գործող անձինք են համարվում այդ բանակի նախկին հրամանատար, գեներալ Չեթին Դողանը, ինչպես նաև Թուրքիայի ՌԾՈՒ նախկին հրամանատար, ադմիրալ Օզդեն Օրնեքը և ՌՕՈՒ նախկին գլխավոր հրամանատար Իբրահիմ Ֆըրթընը: