2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Ռուսաստան-Հայաստան նախընտրական հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում: Խաղը կմեկնարկի երևանյան ժամանակով 20:00-ին, հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:
Այս հավաքականների առաջին հանդիպումը Երևանում ավարտվեց զրոյական ոչ ոքիով:
«Պետրովսկի» մարզադաշտը գտնվում է ոչ մեծ կղզու վրա և մոտ 22 հազ. հանդիսատես է տեղավորում: Մարզադաշտում իր հարկի տակ հանդիպումներ է անցկացնում «Զենիթ» ակումբը:
Հիշեցնենք, որ նախընտրական մրցաշարի B խմբում Ռուսաստանի հավաքականը 10 միավորով 2-րդ տեղում է, իսկ Հայաստանի հավաքականն 8 միավորով 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: