ԱՄՆ Պետդեպարտամենտը գտնում է, որ 2010թ. առաջընթաց չի գրանցվել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված 8 քաղաքացիական անձանց ու 2 ոստիկանների մահվան հանգամանքների հետաքննության առումով: Ինչպես ասվում է Պետդեպարտամենտի զեկույցում, 2010թ. Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ, տարվա ընթացքում առաջընթաց չի գրանցվել նաև այն մեղադրանքների հետաքննության մեջ, որոնց համաձայն ոստիկանության աշխատակիցները խոշտանգումներ են կիրառել մարտի 1-ի գործով հարցաքննվող մարդկանց հանդեպ:
«Թեև օրենքով դա արգելված է, սակայն ուժային կառույցների ներկայացուցիչները կիրառում են այդ մեթոդները: Ըստ ականատեսների, ոստիկանները ծեծի են ենթարկել քաղաքացիներին ձերբակալության ու հարցաքննության ժամանակ, սակայն, դաժան վերաբերմունքի մասին չի հաղորդվել հաշվեհարդարի վախի պատճառով»,-ասվում է Պետդեպարտամենտի զեկույցում: Զեկույցում նաև ասվում է, որ 2010թ. Հայաստանում պատվերով սպանություններ և առևանգումներ քաղաքական մոտիվներով Հայաստանում չեն արձանագրվել:
Պետդեպարտամենտը նաև ուշադրություն է դարձրել բանակում մահացու դեպքերի ավելացման, ինչպես նաև զինվորներին ծեծի ենթարկելու դեպքերի վրա: