9 ապրիլի 2011 - 19:19 AMT
Կիևում ցուցադրվեց Ադրբեջանում Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմ

Ապրիլի 9-ին Կիևում` «Ռեվոլյուցիա» կինոակումբում, վավերագրական ֆիլմեր ցուցադրվեցին «Սովորական ցեղասպանություն` Բաքու, Սումգայիթ, Մարաղա» շարքից: Ուկրաինացի հանդիսատեսին ցուցադրվեցին փաստագրական վկայություններ, որոնք պատմում են հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի մասին: Ցուցադրությունից առաջ Analitika ՏՎԿ փորձագետ Երվանդ երվանդյանը պատմեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմությունը, ինչպես նաև Բաքվում, Սումգայիթում և Մարաղայի հայերի ջարդերի մասին: Կայացավ քննարկում «Հայոց ցեղասպանություն` անպատժելիությունը կրկնության է հանգեցնում» թեմայի շուրջ: Քննարկման մասնակիցներն ուշադրություն դարձրեցին այն փաստին, որ Ադրբեջանում հայերի ջարդերը XX դարասկզբի Հայոց ցեղասպանության շարունակությունն են: Եթե ժամանակին արդար գնահատական տրվեր Հայոց ցեղասպանությանն Օսմանյան կայսրությունում, չէին լինի հետագայում տեղ գտած ցեղասպանությունները:

Միջոցառման ժամանակ ներկայացվեց նաև http://maragha.org ինտերնետ-նախագիծը, որը բացահայտում է Մարաղայում խաղաղ հայ բնակիչների հետ սարսափելի հաշվեհարդարի իրական փաստերը: