11 ապրիլի 2011 - 19:09 AMT
Էդվարդ Նալբանդյանն ու Բրայան Ֆոլը քննարկել են ղարաբաղյան կարգավորման ներկա փուլը

Ապրիլի 11-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին:

Հանդիպմանը երկուստեք նշվեց, որ վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը, որը նախադրյալներ է ստեղծում հարաբերությունների առավել ամրապնդման համար:

Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:

Էդվարդ Նալբանդյանն ու Բրայան Ֆոլը հանգամանալից քննարկեցին մի շարք միջազգային հարցեր, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրները եւ զարգացումները, մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա փուլիը: Այս ենթատեքստում՝ երկուստեք վերահաստատվեց, որ ղարաբաղյան հիմնախնդիրի խաղաղ լուծումն այլընևրանք չունի, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: