12 ապրիլի 2011 - 17:59 AMT
Հայաստանի նախագահը ապրիլի 13-ին պաշտոնական այցով մեկնում է Սլովենիա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 13-ին պաշտոնական այցով կմեկնի Սլովենիայի Հանրապետություն:

Հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Սլովենիայի բարձրագույն ղեկավարության հետ: Նախատեսվում է մի շարք ոլորտներում հայ-սլովենական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում և հանդիպման արդյունքների ամփոփում` ԶԼՄ-երի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: