Բռնցքամարտի եվրոպական համադաշնության ներկայացուցիչ Անատոլի Պացատին հիացած և զարմացած է, որ մրցաշարը նման բարձր մակարդակով է կազմակերպված
Ապրիլի 12-ին Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Գագիկ Ծառուկյանի գավաթ» բռնցքամարտի միջազգային առաջնությունը:
Բացման արարողության ժամանակ Բռնցքամարտի եվրոպական համադաշնության (EUBC) ներկայացուցիչ և AIBA միջազգային մրցավար Անատոլի Պացատին շնորհակալություն է հայտնել առաջնության կազմակերպման համար. «Հիացած և զարմացած եմ, որ մրցաշարը նման բարձր մակարդակով է կազմակերպված: Բոլորին հաջողություն եմ ցանկանում, իսկ մրցավարներին` արժանի մրցավարություն»:
Հայաստանի Ազգային oլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկայնը ողջունել է բոլոր մասնակիցներին և հյուրերին` ընդգծելով, որ առաջնությունն արդեն երկրորդ անգամ է տեղի ունենում, իր առանձնահատուկ տեղն ունի և ավանդական է դառնալու:
Առաջին մրցութային օրը ռինգ են դուրս եկել մինչև 49, 56, 64, 81 և +91կգ քաշային կարգերի բռնցքամարտիկները:
Առաջնությունում ներկայացված են մոտ 130 բռնցքամարտիկներ 16 երկրներից: Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 45 մլն դրամ: