Եգիպտոսի իշխանությունները 15 օրով ձերբակալել են երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին և նրա երկու որդիներին, որոնց մեղադրում են կաշառակերության մեջ:
Ավելի վաղ Եգիպտոսի դատախազությունը հարցաքննության էր կանչել նախկին նախագահին հակակառավարական ցույցերի մասնակիցների մահվան և բյուջետային միջոցների մսխման առնչությամբ:
Ինչպես հայտնել է Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը, երկրի նախկին նախագահը հարցաքննության ժամանակ խնդիրներ է ունեցել սրտի հետ և տեղափոխվել է Շարմ էլ Շեյխի հիվանդանոց:
Հակակառավարական ցույցերի մասնակիցները վաղուց են պահանջում պատասխանատվության կանչել երկրի նախկին նախագահին, որի կարողությունն, ըստ տարբեր տվյալների, գնահատվում է 70 մլրդ դոլար:
Մուբարաքը ղեկավարել է Եգիպտոսը 30 տարի: