13 ապրիլի 2011 - 12:46 AMT
Ցրտահարության պատճառով Հայաստանը կարող է զրկվել մրգի բերքի որոշ մասից

«Հիմա ամենագլխավորն է միջոցներ ձեռնարկել պտղատու այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար»,- Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցած նիստում ասել է Ագրարային համալսարանի ագրոֆակուլտետի դեկան Գագիկ Սանթրոսյանը: Նրա խոսքերով, պտղատու ծառերն անհրաժեշտ է ծխահարել, որպեսզի տաք ծուխը պահպանի փթթումը: «Ծառերը պետք է նաև ցողահարել: Ապրիլի 13-14-ին սպասվում է 2-4 աստիճան ցուրտ: Դեռ չեմ կարող խոսել կոնկրետ կորուստների մասին, բայց բերքի որոշ մասը մենք կկորցնենք»,- ասել է Սանթրոսյանը: