14 ապրիլի 2011 - 11:46 AMT
Մոսկվացիները կհամտեսեն նշանավոր ղարաբաղյան «Ժինգյալով հացը»

Ապրիլի 21-ին Մոսկվայի «Նա լեստնիցե» սրճարանում տեղի է ունենալու «Ժինգյալով հաց» փառատոնի հանդիսավոր բացումը, որը տևելու է մինչև ապրիլի 30-ը: Փառատոնի յուրահատկությունը նրանում է, որ առաջին անգամ Մոսկվայի գուրմաններին է ներկայացվել Արցախի Հանրապետության խոհանցի բազմազանությունը և հարստությունը:

10 օրվա ընթացքում անվանի մոսկովյան ռեստորատոր Գայանե Բրեիովան (Աֆիյան) ղարաբաղցի խոհարարների հետ ներկայացնելու է Արցախի խոհանոցի հպարտությունը` «Ժինգյալով հացը», որը զուտ ղարաբաղյան ճաշատեսակ է և չի հանդիպում Հայաստանի այլ մարզերի խոհանոցում: «Ժինգյալով հացի» պատմության մասին լեգենդներ են տարածվել, հատկապես նրա պատրաստման եղանակի մասին տարեց, փորձառու կանանց կողմից, որոնք պատրաստման անձնական գաղտնիքները փոխանցում են սերնդեսերունդ: Խմորը գրտնակում են այնքան, մինչև դառնա բարակ, հարթ շերտ, այնուհետև լցոնում են վայրի և բանջարանոցային կանաչեղենի համարյա 20 տեսակներով: Տապակում են բուսայուղով հատուկ տապակի մեջ, որը կոչվում է սաջ, և մի քանի րոպե անց այն պատրաստ է:

Երեկոյի գագաթնակետը կդառնան «Կլարնետի լեգենդները» անվանի երաժիշտ Ալեքսանդր Միրզոյանի կատարմամբ, որը կտեղափոխի բոլորին Լեռնային Ղարաբաղ` երկիր, ուր աղմկում են ջրվեժները, սոսափում են թթենիների տերևները և հնչում է հնագույն ժողովրդի երաժշտությունը, որը հպարտորեն կրում է իր դարավոր մշակույթը, գրում է Analitika.at.ua-ն: