14 ապրիլի 2011 - 21:32 AMT
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա երիտասարդ երաժիշտների համերգ

Ապրիլի 23-ին հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա ջութակահարուհի Սաթենիկ Տոնիկյանի, դաշնակահարուհիներ Լուսինե Հակոբյանի և Աիդա Մինասյանի, ինչպես նաև ալտիստ Սիրարփի Սամվելյանի համերգը: Համերգի առաջին մասում Սաթենիկ Տոնիկյանը և Լուսինե Հակոբյանը կներկայացնեն Բախի սոլո սոնատը (անդանտե և ալլեգրո), Կրեյսլերի Ռեչիտատիվ և սկերցոն, Սիբելիուսի կոնցերտի առաջին մասը և Խաչատրյանի Երգ – պոեմը:

Երկրորդ մասում Սիրարփի Սամվելյանի և Աիդա Մինասյանի կատարմամբ կհնչեն Բախի հինգերորդ սյուիտը (պրելյուդ և ֆուգա), Ֆորսայթի կոնցերտի երկրորդ և երրորդ մասերը, Շումանի Հեքիաթային պատկերները և Շամշյանի էլեգիան: Համերգը կսկսվի ժամը 14:00-ին, մուտքն ազատ է: