18 ապրիլի 2011 - 17:00 AMT
Հայկական պատվիրակությունը ոչ մի սենսացիոն բան չի տեսնում ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարության մեջ

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նոր շեշտադրումներ կամ նոր գաղափարներ չի տեսնում ԵԽԽՎ Հայաստանի գծով Դիտարկման հանձնաժողովի համազեկուցողների վերջին հայտարարության մեջ: «Համազեկուցողների վերջին հայտարարության մեջ ես ոչ մի նոր բան չեմ տեսնում: Այնտեղ ասվում է այն, ինչ համազեկուցողներն ասել են Երևան կատարած այցի ժամանակ»,-ասել է Հարությունյանը: Ըստ նրա, համազեկուցողների հայտարարության մեջ ընդգծված է հանրության բևեռացման հաղթահարման անհրաժեշտությունը բարեփոխումների միջոցով:

Իր հերթին հայկական պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ այդ հայտարարության մեջ չկա ոչ մի արտառոց կամ սենսացիոն բան և հարկավոր է սպասել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին: