18 ապրիլի 2011 - 20:05 AMT
Վրաստանի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 18-ին Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդ: Ախալայան հարգանքի տուրք մատուցեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` պսակ դնելով Հուշահամալիրում և ծաղիկներ` Անմար կրակի մոտ:

Ինչպես հաղորդել է Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Վրաստանի պաշտպանության նախարարն այցելեց թանգարան, որտեղ գրառում կատարեց գրանցամատյանում, ինչպես նաև ջրեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի տնկած ծառը: