19 ապրիլի 2011 - 19:23 AMT
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Վրաստանի դեսպանը քննարկել են Վիրահայոց թեմի խնդիրները

Ապրիլի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին:

Ամենայն Հայոց Հայրապետը նորանշանակ դեսպանին մաղթեց արդյունավետ առաքելություն Հայաստանումª գոհունակությամբ նշելով, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն համահունչ: Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ նաև միջեկեղեցական հարաբերություններին և Վիրահայոց թեմի խնդիրներին` հույս հայտնելով, որ առկա այդ խնդիրները կգտնեն իրենց պատշաճ լուծումը:

Իր հերթին Վրաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը հանդիպման համար, անդրադարձավ երկու ժողովուրդների բարեկամությանը:

Զրույցի ընթացքում խոսվեց նաև Վրաստանի տնտեսական և հոգևոր կյանքի, ինչպես նաև երկու պետությունների համագործակցության մասին: