20 ապրիլի 2011 - 12:07 AMT
Յոնի Պերես. Դարչինյանը սիրում է թելադրել պայքարի իր կանոնները, բայց ես չեմ պատրաստվում տեղի տալ

Կոլումբիացի բռնցքամարտիկ Յոնի Պերեսը խոստացել է հաղթել Վիկ Դարչինյանին թեթևագույն քաշային կարգի մրցաշարի մենամարտում, որը տեղի է ունենալու ապրիլի 24-ին Լոս Անջելեսում: Բռնցքամարտիկը սկսել է պատրաստվել մենամարտին Կոլումբիայում և Սանտա Ֆե Սպրինգսում (ԱՄՆ): Նա արդեն մի շարք սպարինգներ է անցկացրել և պատրաստ է Դարչինյանի դեմ մենամարտին:

«Ես գիտեմ, որ նա շատ ուժեղ և լավ մարզիկ է: Նա այնպիսի բռնցքամարտիկ է, որը թելադրում է պայքարի իր կանոնները, բայց ես չեմ պատրաստվում զիջել նրան և պետք է հաղթեմ»,- Պերեսի խոսքերը հաղորդում է fightnews.com-ը:

Պերեսը խոստովանել է, որ այդ վերջին և միակ պարտությունից հետո նա մտադիր է ամեն կերպ հասնել իր նպատակին. «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ով աջակցել է ինձ իմ կարիերայի ընթացքում: Ապրիլի 24-ին ես հիանալի մարտ եմ անցկացնելու և ցույց եմ տալու երկրպագուներին լավագույնը, որին ընդունակ եմ»: