Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Արցախի Հանրապետության ՊՆ մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանը` մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ իբր սահմանային միջադեպի արդյունքում հայկական կողմը վիրավորել է 2 ադրբեջանցի զինվորների:
«Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Միջադեպի պատճառն ավելի լավ է փնտրել բարոյահոգեբանական մթնոլորտի մեջ, որը տիրում է Ադրբեջանի զինված ուժերում»,- նշել է Հասրաթյանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է Day.az-ը, Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Թեյմուր Աբդուլովը հաղորդել է, որ հրադադարի ռեժիմը խախտելու արդյունքում վիրավորվել են ադրբեջանական բանակի զինվորներ Ֆազիլ Աբդուլաևը (1991 ծնվ.) և Էլիշան Իսֆանդիյարը (1990 ծնվ.):