20 ապրիլի 2011 - 14:03 AMT
Տարած վիրահատություններից հետո Դավիթ Նալբանդյանը սաստիկ նիհարել է

Դավիթ Նալբանդյանը երկու վիրահատություններից հետո վերադարձել է կորտ և անցել թեթև մարզումների: Մեկ օրում նա երկու ինտենսիվ մարզում է անցկացնում և փորձում է վերականգնել մարզավիճակը:

Ինչպես հայտնում է արգենտինահայ թենիսիստի երկրպագուների կայքը, պարզ է դարձել, որ նա բաց կթողնի Մադրիդի «Մասթերսը», հարցականի տակ է նաև նրա մասնակցությունը Հռոմի «Մասթերսին», որը կանցնի մայիսի սկզբին:

Թենիսիստի մամլո քարտուղար Բերնարդո Բալիերոն հայտարարել է, որ Նալբանդյանը վիրահատությունից հետո մեկ շաբաթ տենդով տառապեց, նրա ջերմությունը 38,5 էր: «Դավիթը սկսել է մարզումները անցած շաբաթ: Դուք կզարմանաք, տեսնելով նրան, նա շատ է նիհարել»,-ասել է Բալիերոն: