23 ապրիլի 2011 - 10:44 AMT
Կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունն ու Էդ Ռոյսը կոչ են արել Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունն ու Էդ Ռոյսը կոչ են արել Օբամային կատարել իր նախընտրական խոստումն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունն ապրիլի 24-ի ուղերձում: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Օբամային ուղղված նամակում կոնգրեսականներն ընդգծում են, որ ԱՄՆ-ն պարտավոր է ճանաչել այդ ոճրագործությունը, այդպիսով ցավակցություն հայտնելով ցեղասպանությունից տուժած բոլոր ժողովրդներին և առաջին հերթին հայ ժողովրդին: «Այն, որ այդ փաստը չի ճանաչվում, կհանգեցնի նոր ցեղասպանությունների»,-ասվում է ԱՄՆ նախագահին ուղղված կոնգրեսականների նամակում:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսականներին Օբամային դիմելու համար: Նախագահական ժամկետի կեսին մենք, ցավոք, տեսնում ենք, որ նա ոչ միայն չկատարեց խոստումը, այլ նաև դեմ հանդես եկավ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղաասպանության դեմ և ճնշում էր գործադրում Հայաստանի վրա հայ-թուրքական արձանագրությունների հարցում»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նախորդ շաբաթ նման նամակով Օբամային են դիմել սենատոր Ռոբերտ Մենենդեսն ու կոնգրեսական Ադամ Շիֆը: