Այսօր ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Տեղահանվածների և բռնադատվածների եվրոպական միության գլխավոր քարտուղար Մասիմիլիանո Լակոտային և միության գործադիր տնօրեն Էնրիկո Մեամիին (Իտալիա, Տրեստ): Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Իտալիայւմ ՀՀ դեսպանության և ՀՀ Սփյուռքի նախարարութան նախաձեռնությամբ:
Այցի ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքքրություն ներակայցոնղ հարցեր, ինչպես նաև «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հետ կնքվող պայմանգրի դրույթները: Քննարկում կայացավ նաև Ադրբեջանից տեղահանված հայ փախստականների շահերը ներկայացնող հ/կ-ների ներկայացուցիչների հետ:
Վաղը պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում կմասնակցի Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը, իսկ հետո կմեկնի Լեռնային Ղարաբաղ: