24 ապրիլի 2011 - 09:32 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նախագահը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Ամենայն Հայոց կաթողիկոսը հոգեհանգստի կարգ է կատարել:

Ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայերը և նրանց ցավը կիսող մարդիկ հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ամեն տարի այդ օրը հարյուր հազարավոր մարդիկ Երևանում իրենց քայլերն են ուղղում դեպի Ծիծեռնակաբերդի բարձունքը՝ ծաղիկներ դնելու անմեղ զոհերի հիշատակին:

ՖՈՏՈՇԱՐՔ