24 ապրիլի 2011 - 09:57 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Մարի Յովանովիչ. ԱՄՆ նախագահի դիրքորոշումն ապրիլի 24-ի հարցում չի փոխվել

Ամեն տարի Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներն այցելում են Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ապրիլի 24-ին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: «Այսօր շատ տխուր օր է և մեր դեսպանատան աշխատակիցները գալիս են հուշահամալիրի մոտ իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհերի հիշատակին»,-ասել է նա: Նա հավելել է նաև, որ այս տարի ապրիլի 24-ը շատ խորհրդանշական օր է, քանի որ համընկնում է Զատիկի հետ:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձին՝ Յովանովիչն ասել է,որ «դա շատ ուժեղ ուղերձ էր, վկայում է հայ ժողովրդին նրա նվիրվածության մասին»: Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի դիրքորոշումը չի փոխվել, մեջբերելով Օբամայի խոսքերը. «Կարևոր է նայել դեպի ապագան, որպեսզի նման բան այլևս չկրկնվի»:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավանդական ուղերձով դիմել է ԱՄՆ հայ համայնքին: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս նա կիրառեց «Մեծ Եղեռն տերմինը՝ խուսափելով «ցեղասպանություն» բառից:

ՖՈՏՈՇԱՐՔ