24 ապրիլի 2011 - 15:30 AMT
Սիրիայում սկսել են անձնագրեր հանձնել քրդերին

Սիրիայում սկսվել է նախագահի մարտի վերջին արձակած հրահանգի իրագործումը՝ քրդերին սիրիական քաղաքացիություն տրամադրելու մասին: ԱԳՆ-ն կոչ է անում որպես օտարերկրացի Հասեկե նահանգում գրանցված քրդերին փաստաթղթեր հանձնել Սիրիայի քաղաքացիություն ստանալու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «Սանա» գործակալությանը:

Խնդիրն առաջացել է 1962թ. մարդահամարի ժամանակ, երբ նրանց համարել են Թուրքիայից վերաբնակվածներ և գրանցել են որպես օտարերկրացիներ:

Քրդերը կազմում են Սիրիայի 23-միլիոնանոց բնակչության 10 տոկոսը: