24 ապրիլի 2011 - 15:53 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
New York Daily News. Հայոց ցեղասպանության խնդիրն երբեք անցյալ չի դառնա

Նույնիսկ 96 տարի անց Հայոց ցեղասպանությունը մնում է այն ազգային խնդիրը, որը երբեք անցյալ չի դառնա: 1915թ. Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայ սպանվեց, մյուսները բռնագաղթվեցին: Եվ թեև բոլոր թուրքական կառավարությունները ժխտել ու շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանության փաստը և չեն ցանկանում հաշտվել պատմական փաստերի հետ, 1915թ. իրադարձություններն, անկասկած, Ցեղասպանություն են: Այդ մասին New York Daily News-ում գրել է ամերիկահայ գրող, հետազոտող Փիտեր Բալաքյանը:

«Ամեն տարի ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայերը սպասւոմ են, թե երբ ԱՄՆ նախագահը կարտասանի «ցեղասպանություն» բառը, որը լիովին և ճիշտ է նկարագրում հայերի զանգվածային սպանությունները: Ամեն տարի ԱՄՆ նախագահն ասում է ամեն ինչ, ինչ կարելի է ասել այդ իրադարձությունների մասին, սակայն, չի արտասանում ցեղասպանություն բառը թուրքական կառավարության պատճառով, որը վախենում է ճշմարտությունից, և օգտագործում է բոլոր տակտիկական միջոցները, որպեսզի նախագահը չօգտագործի այդ բառը»,-գրում է Բալակյանը:

ՖՈՏՈՇԱՐՔ